Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:21

Ավանդական հայկական վեց ապուրի բաղադրատոմսերը հայտնվել են «Սննդի համաշխարհային քարտեզի» ցանկում

Ավանդական հայկական վեց ապուրի բաղադրատոմսերը հայտնվել են «Սննդի համաշխարհային քարտեզի» ցանկում։

«World Food Atlas» պարբերականը ինտերակտիվ նախագիծ է, որը անդրադառնում է ամենատարբեր երկրների հայտնի ուտեստներին։ Նշվում է, որ «Քարտեզում» ներկայացված յուրաքանչյուր ապուր մի պատմություն ունի։ Հայտնի է, որ բոլոր բաղադրատոմսերը դարերի ընթացքում մեզ փոխանցվել իրենց սկզբնական տեսքով։

«Սննդի համաշխարհային քարտեզի» վարկածով՝ ամենահայտնի հայկական ապուրների ցանկում են «Արգանակը», «Մանթապուրը», «Քյալագյոշը», «Ոսպապուրը», «Սպասն» ու «Կոլոլակը»։

Կոլոլակ 

Ավանդական հայկական կոլոլակը զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը։ Կոլոլակ պատրաստելու համար օգտագործում են գառան միս, բրինձ, սոխ, մաղադանոս ու համեմունքներ։

Ապուրի պատրաստման համար անհրաժեշտ է սոխ, տավարի արգանակ, բրինձ, թարխուն կամ համեմ, երբեմն՝ կարտոֆիլ։

Կոլոլակը եռացնում են այնքան, մինչև միսը եփի, ու ապուրը խտանա։ Մատուցում են հարած ձվով ու կանաչիով։


Սպաս

Ավանդական հայկական սպասը նույնպես ներառվել է ցանկում։ Այն պատրաստում են մածունից, հաճախ ավելացնում են նաև մի քանի գդալ թթվասեր կամ սերուցք՝ ավելի փափուկ համ ստանալու համար։

Սկզբում խաշում են ձավարը, հետո կարագով տապակում են սոխը, այնուհետև ավելացնում են խաշած ձավարը, մածունը, մեկ-երկու գդալ ալյուր, ջուր ու եփում են։ Մատուցում են թարմ կանաչիով, ձմռանը տաք, ամռանը՝ սառը վիճակում։

Նշվում է, որ ձավարի փոխարեն կարելի է բրինձ կամ գարի օգտագործել։

Ոսպապուր

«Քարտեզի» ցանկում չորրորդ տեղում ոսպապուրն է։ Պարբերականը նշում է, որ ուտեստի հիմքը ոսպն է, որը խաշում են ջրի կամ մսի արգանակի մեջ։ Ապուրի պատրաստման համար անհրաժեշտ են նաև սիսեռ, գազար, նեխուր, բլղուր։

Որոշ բաղադրատոմսերում օգտագործում են միս, կարտոֆիլ․ ապուրը կարելի է պատրաստել նաև առանց մսի։

Այն սովորաբար մատուցում են տապակած սոխի, անանուխի, մաղադանոսի ու քիմինի խառնուրդով։


Քյալագյոշ

Չորաթանի հիման վրա պատրաստած ավանդական հայկական ուտեստը՝ Քյալագյոշը, մատուցում են չոր լավաշով։ Ապուրը ցանկում երրորդ տեղն է զբաղեցրել։ Պատրաստման համար օգտագործում են ձու, ալյուր, մածուն, չաման, սխտորից ու ընկույզից պատրաստած սոուս, ոսպ, սոխ, արևածաղկի ձեթ։

Նախ պետք է պատրաստել չորաթան, որի համար խառնում ենք ձվի դեղնուցը, մածունը, չամանը, ալյուրը, սխտորի ու ընկույզի սոուսը։
Միաժամանակ խաշում ենք ոսպը, հետո տապակում ենք սոխը։ Հետո սկսում ենք «հավաքել» ուտեստը․ ափսեի մեջ ենք դնում լավաշը, ոսպը, ավելացնում ենք չորաթանն ու տապակած սոխը։

Մանթապուր

Ցանկում երկրորդը ավանդական հայկական ուտեստն է՝ մանթապուրը կամ մանթաբուրը։ Ապուրի պատրաստման համար օգտագործում են մածուն, թթվասեր, ձու, ալյուր, կտրատած սխտոր, ջուր կամ մսի արգանակ։ Առաջին հերթին նավակների տեսքով  մսով լցոնած հայկական պելմենի են սարքում։ Դրանք ականջի տեսք ունեն, այդ պատճառով ապուրը հաճախ «Ականջապուր» են անվանում։

Հետո ականջները գցում են արգանակի մեջ ու եփում, մատուցում են արգանակով կամ միայն ականջները՝ համեմված թթվասերով կամ քամած մածունով։


Արգանակ

«Քարտեզում» նշված է, որ արգանակը ավանդական հայկական ապուր է, որը պատրաստվում է հավի արգանակով ու կոլոլակներով։ Կոլոլակի համար օգտագործում են տավարի ֆարշ․ այն համեմվում է, դրա մեջ բրինձ, սոխ ու ձվի դեղնուց են ավելացնում։ Կոլոլակները խաշում են հավի արգանակի մեջ։ Ապուրը մատուցում են ափսեի մեջ՝ կտրտած կանաչիով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+