Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+8°
  • Կապան+6°
  • Սևան+3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 12:40

«Այդ ի՞նչ թվեր են» և «թող շատ վճարեն». հարցում՝ ՀՀ անձնագրի նոր պահանջների մասին

«Այդ ի՞նչ թվեր են» և «թող շատ վճարեն». հարցում՝ ՀՀ անձնագրի նոր պահանջների մասին

Ներքին գործերի նախարարությունն (ՆԳՆ) առաջարկել է ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացող ազգությամբ հայերի համար սահմանել Հայաստանում երկու տարի բնակվելու պահանջ և բարձրացնել պետական տուրքերը։ Քաղաքացիություն ստանալու համար առաջարկվում է տուրքը 50 000-ից բարձրացնել մինչև 250 000 դրամ, իսկ քաղաքացիությունից հրաժարվելու համար՝ 150 000-ից մինչև 1,5 միլիոն դրամ։

ՆԳՆ-ի առաջարկով՝ ազգությամբ հայերի համար նախատեսվող երկամյա բնակության պահանջը ենթադրում է Հայաստանում տարեկան առնվազն 183 օր գտնվել։ Քաղաքացիությունից հրաժարվելուց հետո այն հնարավոր կլինի վերականգնել ոչ շուտ, քան հինգ տարի անց։

Ընդդիմությունը քննադատել է նախաձեռնությունը՝ պնդելով, որ այն կարող է սահմանափակել սփյուռքահայերի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը և թուլացնել նրանց կապը Հայաստանի հետ։

Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանում՝ պարզելու, թե քաղաքացիներն ինչպե՞ս են վերաբերվում Հայաստանում բնակվելու պահանջին և պետական տուրքերի բարձրացմանը, ինչպես նաև ի՞նչ ազդեցություն են ակնկալում Հայաստան-Սփյուռք հարաբերություններից։

Հարցման մասնակիցների մեծ մասը դեմ է արտահայտվել պետական տուրքերի առաջարկվող չափերին, մինչդեռ որոշ մասնակիցներ աջակցել են քաղաքացիություն ստանալու պայմանների խստացմանը, մասնավորապես՝ Հայաստանում բնակվելու պահանջին։

Հարցման մասնակիցներից մեկը շեշտել է, որ պետությունը չպետք է տարբերակում դնի սփյուռքահայերի և Հայաստանում բնակվող հայերի միջև։

«Ոչ, առաջին օրվանից պետք է ստանան, հայ են, նույն ազգն ենք, ի՞նչ տարբերություն»,- ասել է քաղաքացին։

Մեկ այլ մասնակից աջակցել է Հայաստանում բնակվելու պահանջին։

«Համաձայն եմ, որ անպայման գրանցվեն, ապրեն, աշխատեն․ դա նորմալ է»,- ասել է քաղաքացին։

Պետական տուրքերի առաջարկվող չափերը ևս տարբեր արձագանքների են արժանացել։ Մասնակիցներից մեկը զարմանք է հայտնել՝ լսելով առաջարկվող գումարների մասին։

«Վայ, Աստված, իհարկե ոչ, համաձայն չեմ, այդ ի՞նչ թվեր են»,- ասել է քաղաքացին։

Մեկ այլ մասնակից առաջարկել է ավելի բարձր տուրք սահմանել քաղաքացիություն ստանալու, ոչ թե դրանից հրաժարվելու համար։

«Քաղաքացի դառնալու համար թող շատ վճարեն, ու դա թող գնա բյուջե»,- ասել է նա։

Հարցման մասնակիցներից մեկը Հայաստան-Սփյուռք կապերի թուլացման վտանգ է տեսնում, եթե առաջարկվող պայմանները չմեղմացվեն։

«Եթե մի փոքր զիջում չլինի, դա կթուլացնի Հայաստան-Սփյուռք կապը»,- կարծիք է հայտնել քաղաքացին։

Մեկ այլ մասնակից կարծիք է հայտնել, որ առաջարկվող պայմանները կարող են սփյուռքահայերին դրդել այլ երկրներում ապրելու ու աշխատելու։

«Կթուլացնեն կապը և դեռ մի բան էլ չեն գա Հայաստանում աշխատելու»,- կարծիք է հայտնել քաղաքացին։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը փոփոխությունները բացատրել էր քաղաքացու կապը պետության հետ ամրապնդելու և չարաշահումների ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտությամբ։ Նա նաև դրանք կապել էր Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացի հետ։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը քննադատել էր առաջարկվող փոփոխությունները՝ պնդելով, որ դրանք կսահմանափակեն սփյուռքահայերի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը և կհեռացնեն նրանց Հայաստանից։ Նրա գնահատմամբ՝ արդյունքում «կապը կտրվում է, ստեղծվում է պառակտում Հայաստանի և աշխարհասփյուռ հայության միջև»։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+