Սեպտեմբերի 15-ի կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի +32…+34 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը կգրանցվի +24…+29 աստիճան, Կոտայքի լեռնային շրջաններում՝ +24…+27, նախալեռներում՝ +30…+32, Գեղարքունիքում՝ +21…+26, Լոռիում՝ +24…+28 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկային ջերմաստիճանը կկազմի +25…+28 աստիճան, հովիտներում՝ +29…+32, Արագածոտնի լեռնային շրջաններում՝ +23…+26, նախալեռներում՝ +29…+33 աստիճան։
Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +31…+33 աստիճան, հովիտներում՝ +32…+34, Արմավիրում՝ +32…+34 աստիճան։
Վայոց ձորի լեռնային շրջաններում օդը կտաքանա մինչև +24…+27 աստիճան, նախալեռներում՝ մինչև +32…+34։ Սյունիքի լեռնային շրջաններում կգրանցվի +19…+22 աստիճան, նախալեռներում՝ +27…+30, հովիտներում՝ +31…+34 աստիճան։
Արցախում սպասվում է առավելապես պարզ եղանակ։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +28 աստիճանի, հայտնում է Yandex.com-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



