Մինչև հուլիսի 15-ը Հայաստանում կպահպանվի առավելագույնը 38 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանով շոգ եղանակ, որից հետո երկիր կսկսեն ներթափանցել ավելի զով օդային հոսանքներ, և ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գարիկ Սուրենյանի։
Նրա խոսքով՝ հուլիսի 13-15-ը Հայաստանը կմնա հարավային օդային հոսանքների ազդեցության տակ, որոնք կպահպանեն բարձր ջերմաստիճանը։ Ամենատաք տարածքները կրկին կլինեն Արարատյան դաշտավայրը և Երևանը, որտեղ ստվերում ցերեկային ջերմաստիճանը կանխատեսվում է 36-38 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Սուրենյանը նշել է, որ հուլիսի 15-ի երեկոյան տաք օդային զանգվածները կսկսեն նահանջել դեպի հարավ՝ տեղը զիջելով հյուսիս-արևմուտքից՝ Սև ծովից, եկող ավելի զով օդին։ Այս գործընթացը կշարունակվի մինչև հուլիսի 18-ը։
Արդյունքում, հուլիսի 16-18-ը Հայաստանում ցերեկային ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Ցելսիուսով՝ հուլիսի 15-ի համեմատ։ Մինչև հուլիսի 14-ը ամբողջ երկրում սպասվում է չոր, առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ի երեկոյան ժամերից մինչև հուլիսի 18-ը երկրի որոշ շրջաններում երեկոյան և գիշերային ժամերին սպասվում են կարճատև ամպրոպներ, որոշ շրջաններում հնարավոր է կարկուտ։ Հուլիսի 16-18-ը երեկոյան ժամերին Երևանի որոշ շրջաններում հնարավոր են նաև կարճատև ամպրոպներ։




































