Հայաստանում մայիսի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 22-24 աստիճան, երեկոյան՝ 16-18 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 14-18 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 14-17 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 16-20 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 17-20 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 12-15 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 21-23 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 21-25 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-17 աստիճան։ Սյունիքում կանխատեսվում է 14-17 աստիճան։ Արցախում կանխատեսվում 19 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։





































