ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհավորել է հայ խաղաղապահներին խաղաղապահների միջազգային օրվա առթիվ՝ լուսանկար հրապարակելով Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների հետ:
«Արդեն 16 տարի է Հայկական զինված ուժերը նույնպես մասնակցում են միջազգային խաղաղապահ առաքելություններին՝ համարվելով միջազգային անվտանգության երաշխավորը և փաստելով, որ մարդասիրությունը՝ բացարձակ արժեք է…», — գրել է Հակոբյանը։
Նա խաղաղապահներին մաղթել է անփորձանք ծառայություն և նոր ձեռքբերումներ միջազգային հարթակներում։
2002 թվականին ՄԱԿ գլխավոր ասամբլեան մայիսի 29-ը հայտարարեց խաղաղապահների միջազգային օր: 1948 թվականի այս օրը Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհուրդը ստեղծեց առաջին խաղաղապահ առաքելությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







