Հայաստանում մայիսի 11-ին առանձին շրջաններում ցերեկային ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 25-27 աստիճան, երեկոյան՝ 18-20 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 17-22 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 17-21 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 17-21 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 20-24 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 21-24 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 16-20 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 24-27 աստիճան։
Արմավիրում կեսօրին կդիտվի 25-28 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 16-21 աստիճան։ Սյունիքում կանխատեսվում է 14-18 աստիճան։ Արցախում կանխատեսվում 18 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։






































