Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:44

ՊԵԿ-ն առաջարկել է վերանայել քրեական պատասխանատվություն ենթադրող չվճարված հարկերի շեմերը

ՊԵԿ-ն առաջարկել է վերանայել քրեական պատասխանատվություն ենթադրող չվճարված հարկերի շեմերը

Կառավարությունը նախատեսում է վերանայել հարկային օրենսդրությունը՝ առաջարկելով եռապատկել հարկեր չվճարելու այն չափը, որի դեպքում սկսվում է քրեական հետապնդումը, Ազգային ժողովում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Ըստ ՊԵԿ նախագահի՝ եթե ներկայումս «խոշոր չափ» է համարվում 10 միլիոն դրամը գերազանցող պարտքը, ապա փոփոխությունից հետո այդ շեմը կդառնա 30 միլիոն դրամ։ «Առանձնապես խոշոր» չափի շեմը նույնպես կբարձրացվի՝ 20 միլիոնից հասնելով 50 միլիոն դրամի։

ՊԵԿ նախագահի պարզաբանմամբ՝ այս փոփոխության շնորհիվ մոտ 600 քրեական գործ կդադարեցվի կամ ընդհանրապես չի հարուցվի։ Բացի այդ, շատ դեպքերում հանցագործության ծանրության աստիճանը կնվազի՝ «առանձնապես ծանրից» դառնալով «միջին ծանրության», ինչը ենթադրում է ավելի մեղմ պատժամիջոցներ տնտեսվարողների համար։

Մյուս կարևոր նորամուծությունը վերաբերում է գործարարների գույքի արգելանքին։ Որպեսզի քրեական վարույթի ընթացքում բիզնեսի բնականոն աշխատանքը չխաթարվի, գործարարներին թույլ կտրվի արգելադրված գույքի փոխարեն ներկայացնել բանկային երաշխիք։ Սա հնարավորություն կտա տնտեսվարողներին շարունակել իրենց գործունեությունն ու խուսափել ավելորդ ֆինանսական կորուստներից։

Օրենսդրական փոփոխությունների փաթեթն արդեն ստացել է խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Նշվում է, որ նախաձեռնության հիմնական նպատակը հարկ վճարողների վրա առկա ճնշումը թեթևացնելն ու տնտեսական ակտիվությունը խթանելն է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+