Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար լեռնանցքը բաց է։
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:





































