ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները ժամը 09:00-ի դրությամբ բաց են, հաղորդում է Ճանապարհային դեպարտամենտը:
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան և Քաջարան-Մեղրի ճանապարհները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է՝ անվաշղթաների կրառմամբ։





































