Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 21:26

Պաշտոնյաների հայտարարագրերում կներառվեն նաև կրիպտոակտիվները

Պաշտոնյաների հայտարարագրերում կներառվեն նաև կրիպտոակտիվները

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն առաջարկել է պաշտոնատար անձանց հայտարարագրերում ներառել նաև կրիպտոակտիվների վերաբերյալ տվյալները։ Կառավարությունը հունվարի 22-ի նիստում հավանություն է տվել նախագծին։

Նախատեսվում է հայտարարագրերի ձևանմուշներում նոր բաժինների ավելացում՝ ներառյալ փաստացի տիրապետվող կրիպտոակտիվների մասին տվյալները։  Նախագծի հեղինակները նշել են, որ փոփոխությունը լրացուցիչ բյուջետային ծախս չի նախատեսում և նպատակ ունի բարձրացնել պաշտոնատար անձանց հայտարարագրերի թափանցիկությունն ու ամբողջականությունը։

Պաշտոնատար անձանց հայտարարագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2014 թվականից։ Այն պարտադրում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներին հայտարարագրել իրենց գույքը, եկամուտները, ծախսերը և շահերը, ինչպես նաև ընտանիքի անդամների տվյալները։

ՀՀ կառավարությունը 2025-ին աշխատող համարվող քաղաքացիների համար նույնպես եկամուտների հայտարարագրման ինստիտուր էր ներդրել։ Նախորդ տարվա հոկտեմբերին «Քաղաքացիական պայմանագիրը» փոփոխություններ էր առաջարկել, ըստ որի՝ աշխատավարձից բացի այլ եկամուտ չունեցող քաղաքացիները կարող են չլրացնել հայտարարագիր, այն լրացվում է ինքնաշխատ եղանակով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+