Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:51

100000-ը քիչ գումար չի սարից իջած հովվի կամ հասարակ գյուղացու համար․ Միքայելյան

ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 19-ին, հրավիրված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց կողմ՝ 92, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0, ձայներով։ Նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում ժողովրդին իրազեկելու համար, տուգանքները ժողովրդի չիմացությունից են գալիս, մարդիկ գալիս են, միամիտ ինչ-որ տեղ տուգանվում են:

«Մարդկանց տուգանել եք 100 հազար դրամով, որոնք էլի տեղյալ չեն եղել: Կխնդրեի՝ այդ հարցը բարձրացվեր, որոշում կայացվեր, որ չեղյալ համարվեին նախորդ տուգանքները: 100 հազարը քիչ գումար չի սարից իջած հովվի կամ հասարակ գյուղացու համար»,-ասաց նա:

Դանիելյանն արձագանքեց, թե որոշումները իրազեկվում են ինչպես Հանրային հեռուստաընկերությամբ, այնպես էլ ԶԼՄ-ներով, սակայն արտակարգ դրության ժամանակ որոշումները կարիքից ելնելով այն հաճախականությամբ են փոխվում, որ օբյեկտիվորեն դժվար է պատկերացնել դրանք հասցնել յուրաքանչյուրին այն կերպ, ինչ սովորական պայմաններում:

«Երբ հասարակական հարաբերությունները առավել կայուն են, դրա վերաբերյալ քաղաքացիների մոտ կանխատեսելիությունը ևս կայուն է, այդ թվում՝ կանոնների փոփոխման դեպքում: Համաձայն եմ, այս առումով որոշումներ կայացնելիս և կանոնները սահմանելիս պետք է փորձել հնարավորինս ավելի լայն շրջանակ ընդգրկել, որ չստացվի իրավիճակ, որ քաղաքացիների որոշ մասը տեղյակ չլինի կանոններից, որովհետև կանոնների արդյունավետությունը կախված է նաև նրանից, թե քաղաքացիների որ ծավալն է տեղյալ դրանցից»,-ասաց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է տուգանքների չեղարկմանը, Դանիելյանն ասաց, թե դա լրացուցիչ քննարկման կարիք ունի, քանի որ տուգանքների չեղարկումը կարող է նաև այն բացասական հետևանքն ունենալ՝ քաղաքացիները հակված չլինեն հետագայում կաննոներին հետևել՝ ակնկալելով, որ այդ տուգանքները ևս որոշակի փուլում կարող են չեղարկվել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+