Հայաստանի մարզերում դեկտեմբերի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 5-7 աստիճան, երեկոյան՝ 0-2 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 1-5 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 2-4 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 1-5 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 6-9 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 7-10 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 1-4։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4-7։ Արմավիրում կդիտվի 5-8 աստիճան։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը 2-5։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 1-4 աստիճան։
Արցախում դեկտեմբերի 24-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 9 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 3 աստիճան: Քամին հյուսիս-արևելյան է՝ 1-2 մ/վրկ արագությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







