Հայաստանի մարզերերում դեկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսային է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 6-8 աստիճան, երեկոյան՝ 0-2 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 1-4 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 1-4 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 1-4 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 5-8 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 5-8 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 1-4։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4-7։ Արմավիրում կդիտվի 6-8 աստիճան։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը 1-4։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 0-3 աստիճան։
Արցախում դեկտեմբերի 19-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 8 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 1 աստիճան: Քամին հյուսիս-արևելյան է՝ 3-4 մ/վրկ արագությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







