Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 19:50

Անհետ կորածների ծնողները հրատապ հանդիպման պահանջով նամակ են հանձնել ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակին

Անհետ կորածների ծնողները հրատապ հանդիպման պահանջով նամակ են հանձնել ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակին

2020 թվականի 44 օրյա պատերազմի, ինչպես նաև 2023-ին Արցախում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորածների հարազատները կառավարության դիմաց ակցիա են իրականացրել, այնուհետև շարժվել են դեպի ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակ ու հանդիպման պահանջով նամակ են հանձնել ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի համակարգող Ֆրանսուազ Ժակոբին։ Ակցիայի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

«Համահայկական ճակատ» շարժման համակարգող Ռուզաննա Ստեփանյանը գրասենյակի դիմաց ներկայացրել է հարազատների պահանջներն ու Ժակոբին կոչ արել քաղաքական շահը վեր չդասել հումանիտար շահից։

«Եթե այս կառույցը պետք  է քաղաքական շահը վեր դասի, ուրեմն՝ անելիք չունի Հայաստանում»,- շեշտել է նա։

Խաչատրյանը նշել է, որ նամակով մի շարք հարցեր են ուղղել համակարգողին՝ հասկանալու, թե ՄԱԿ-ն ի՞նչ քայլեր է  ձեռնարկել անհետ կորածների ճակատագրերը պարզելու ուղղությամբ։

«Մենք մինչև այդ հարցերը քննարկել ենք իր հետ, խոստացել էր արձագանքել, բայց առ այսօր պատասխաններ չենք ստացել։ Ուզում ենք հասկանալ՝ ինչո՞ւ այդ քայլերը տեսանելի չեն․ և ի՞նչ լրացուցիչ միջոցներ է կիրառում ՄԱԿ-ը՝ միջազգային պարտավորությունները կատարելու համար»,- հավելել է նա։

Փաստաբան, անհետ կորածի հարազատ Տաթևիկ Սողոյանը կառավարության դիմաց լրագրողներին տեղեկացրել է, որ երկու շաբաթ առաջ հանդիպել էր Անհետ կորածների միջազգային կազմակերպության հետ։ Նա նշել է, որ կազմակերպությունը 2022-ին Նիդերլանդներից դրամաշնորհ էր ստացել՝ ուսումնասիրելու Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտության հետևանքով անհետ կորածների ճակատագրերը։

«Հետազոտության արդյունքներով՝ 2023-ին զելույց էին հրապարակել, որից ինձ համար պարզ դարձավ, որ ՀՀ կառավարությունը մի շարք դրույթներով խաբել է միջազգային գործընկերներին։ Մասնավորապես, կառավարությունից նշել են, թե գործադիրն ամեն ինչ անում է ընտանիքների համար, նույնիսկ հոգեբաններ են ներգրավվել, որ, օրինակ, հոգեբանի ներկայությամբ անհետ կորելու լուրը հայտնեն, ինչն այդպես չէ։ Իմ տեղեկություններով՝ Հայաստանի իշխանությունների խնդրանքով այդ զեկույցը հեռացվել է կազմակերպության պաշտոնական կայքից»,- հայտարարել է փաստաբանը։

Նա փոխանցել է կազմակերպության ներկայացուցիչների մտահոգությունը։

«Իրենք ասել են, որ եթե նախկինում մտահոգություն ունեին, որ միայն Ադրբեջանը կարող է խոչընդոտել անհետ կորածների ճակատագրերը պարզելու գործընթացին, ապա հիմա նաև ՀՀ իշխանությունն է»,- նշել է Սողոյանը։

Կառավարությունից ակցիայի մասնակիցներին հայտնել են, որ անհետ կորածների որոնողական աշխատանքները ներկայում չեն կարող իրականացվել։ Գործադիրից առանց մանրամասների հավելել են նաև, որ քննչական գործողությունները շարունակվում են։

ՀՀ քննչական կոմիտեից հոկտեմբերի 6-ին Armenia Today-ին հայտնել էին, որ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ՝ 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։

Կարդացեք նաև՝ 

Զոհվածների և անհետ կորածների ծնողները 44-օրյա պատերազմի զեկույցին ծանոթանալու պահանջով ստորագրահավաք են սկսել

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+