Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է ապակենտրոնացված Cocoon-ի (Confidential Compute Open Network) մեկնարկի մասին, որը կօգտագործի արհեստական բանականություն և TON բլոկչեյն, հայտնում է ՌԲԿ-ն։
Դուբայում Blockchain Life 2025 ֆորումում ունեցած ելույթի ժամանակ նա նշել է, որ նախագիծը կմեկնարկի նոյեմբերին:
Դուրովի խոսքով՝ «աշխարհը շարժվում է տարօրինակ ուղղությամբ». վերջին տարիներին մարդիկ կորցնում են իրենց «թվային ազատությունները»: Նա կարծում է, որ ապակենտրոնացված տեխնոլոգիաների ստեղծումը դրանք պահպանելու միակ միջոցն է:
Դուրովը հեգնանքով նշել է, որ նախագծի համար դիտարկել է Private AI Network անվանումը՝ P.A.I.N (ցավ):






































