Միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերությունը գաղտնի դիմում է ներկայացրել ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողով՝ հանրային բաժնետիրական առաջարկության համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրների տեղեկացմամբ՝ ընկերությունը նպատակ ունի հավաքել մինչև 75 միլիարդ դոլար՝ 1,75 տրիլիոն դոլար արժևորումով։ Սա կարող է դառնալ պատմության ամենամեծ բաժնետիրական ներդրումը Saudi Aramco-ի 2019 թվականի 29 միլիարդ դոլար արժողությամբ առաջարկից հետո։
Մինչ այս ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Մասկի ընկերության նպատակն է մոտ 30 միլիարդ դոլար ներգրավել։ Աղբյուրների համաձայն՝ գործարքին ներգրավված են ամենամեծ բանկերը, այդ թվում՝ Bank of America-ն, Citigroup-ը, Goldman Sachs-ը, JPMorgan Chase-ն և Morgan Stanley-ը։
SpaceX-ից այս տեղեկությունն առայժմ չեն մեկնաբանել:






































