NASA-ն հաջողությամբ իրականացրել է «Արտեմիս-2» մարդատար լուսնային առաքելության մեկնարկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Orion տիեզերանավը չորս տիեզերագնացով ուղևորվել է դեպի Լուսին Ֆլորիդայում գտնվող Քենեդիի տիեզերական կենտրոնի հարթակից։ Տիեզերանավում են Ռիդ Ուայզմանը, Ջերեմի Հանսենը, Քրիստինա Կոխը և Վիկտոր Գլովերը։
Տևողությունը նախատեսված է շուրջ 10 օր։ Առաջին փուլը տեղի էր ունեցել 2022 թվականին:






































