• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
05 Հունիս 2026 05:02
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահը խոսել է արցախցիների՝ Հայաստանի աշխատաշուկային ինտեգրվելու մասին

Արցախ, Էքսկլյուզիվ, Կարծիք, Հասարակություն, Հարցազրույց,
07 Հուլիս 2024 11:04
ShareShareShare
telegram

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանն  Armenia Today-ին տված հարցազրույցում անդրադարձել է Արցախից բռնի տեղահանվածների խնդիրներին՝ մասնավորապես, թե ինչպե՞ս է լուծվում նրանց զբաղվածության հարցը և ի՞նչ օգնություն է ցուցաբերում Կոնֆեդերացիան։

Նազարեթյանը տեղեկացրել է, որ Հայաստանի 4 մարզում բնակություն հաստատած 500 արցախցիների շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ աշխատանք փնտրող տեղահանվածների 48%-ն արդեն գտել է մշտական ​​կամ ժամանակավոր աշխատանք։

«Աշխատաշուկայում աշխատանք գտածների միայն 19%-ն է, ում զբաղվածությունը համապատասխանում է այն ոլորտին կամ մասնագիտությանը, որը նրանք արել են նախկինում, այսինքն, որում նրանք ներգրավված են եղել Լեռնային Ղարաբաղում։ Դրանք հիմնականում կրթության, զինծառայության, շինարարության ոլորտներն են»,- ասել է Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահը։

Նազարեթյանը նշել է, որ բռնի  տեղահանվածների եկամտի հիմնական աղբյուրը, ըստ հետազոտության արդյունքների, նպաստներն են կամ աշխատավարձերը։ Հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 92%-ը, նշել է, որ այդ գումարը չի բավականացնում։

«Խնդիրներ ունեն նաև վարձակալության, բնակարանների ու, ընդհանրապես, երկարաժամկետ բնակվելու տեղ գտնելու հետ կապված»,- հավելել է նա։

Նազարեթյանի խոսքով՝ եթե բնակարանային պայմանները մի կողմ դրվեն, ապա Արցախից տեղահանվածները բախվում են նույն խնդիրներին, ինչ Հայաստանի բնակիչները՝ ցածր աշխատավարձ և գործազրկության բարձր մակարդակ։ Հարցված արցախցիների մեծ մասը, ըստ նրա, թերի կամ ընդհանրապես չի տիրապետում ՀՀ օրենսդրությանը, շատերը չգիտեն նաև, թե ինչպե՞ս ներկայացնել և պաշտպանել իրենց իրավունքները։

Նազարեթյանը նշել է, որ բռնի տեղահանվածները նաև բախվում են պետական ​​աջակցության ծրագրերի հասանելության դժվարություններին, բացառությամբ՝ նպաստները, առկա է իրազեկվածության պակաս, դիմելու հետ կապված խնդիր։ Արցախցիները հաճախ են բախվում տեխնիկական խնդիրների և չգիտեն, թե ինչպե՞ս դիմել օգնության կամ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ դրա համար։ Շատ արցախցիներ տարբեր ոլորտներում մասնագիտական ​​վերապատրաստման կարիք ունեն՝ գյուղատնտեսությունից մինչև կարուձև և կարպետագործություն:

Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահը հայտնել է, որ գյուղատնտեսությամբ զբաղվել ցանկացողները վարելահողերի, ինչպես նաև գյուղտեխնիկայի, անասնապահությամբ զբաղվելու համար անհրաժեշտ մանր ու խոշոր եղջերավոր անասունների, նյութատեխնիկական միջոցների ձեռքբերման հետ կապված խնդիրներ ունեն։

Արհմիությունների կոնֆեդերացիան, նրա խոսքով, լուրջ աշխատանք է տանում արցախցիների իրավունքների պաշտպանության, նրանց մասնագիտական ​​վերապատրաստման և աշխատաշուկայում աշխատանքի տեղավորման ուղղությամբ, այդ թվում՝ բռնի տեղահանվածներին իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու ուղղությամբ։

Նազարեթյանը տեղեկացրել է, որ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի աջակցությամբ վերջերս ստեղծվել է բռնի տեղահանվածների և ՀՀ-ում բնակություն հաստատածների արհմիություն, որի կազմում արդեն 100-ից ավելի արցախցի կա։

«Արհմիության նպատակն է նաև համախմբել մեր հայրենակիցներին իրենց խնդիրների շուրջ և աջակցել»,- պարզաբանել է նա:

Կոնֆեդերացիան իր կանոնադրական լիազորությունների շրջանակներում տարատեսակ օգնություն է ցուցաբերում տեղահանվածներին, մասնավորապես՝ օգնում է փաստաթղթերի և Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության հարցերում։ Որոշ դեպքերում՝ հնարավոր է դարձել նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել Արհմիության 18 ոլորտային ստորաբաժանումների միջոցով։ Հարցերը, որոնք դուրս են Կոնֆեդերացիայի լիազորություններից, ուղարկվում են համապատասխան պետական ​​մարմիններին և միջազգային գործընկերներին, ինչպես նաև հասցեագրվում են բարերարներին։

Նազարեթյանը պատասխանել է հարցին, թե որքանո՞վ է արդարացի հարկային և այլ արտոնություններ տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին՝ Հայաստանում գործազրկության բարձր մակարդակի (ներկայումս կազմում է 15%), ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի անկման ֆոնին։

«Եթե այս հարցը դիտարկենք զուտ հասարակական հարաբերությունների տեսանկյունից, ապա կարող է անարդարության զգացում լինել երկու կողմի դեպքում էլ՝ և՛ արտոնություն ստացողի, և՛ արտոնություն չստացողի կողմից։ Բայց եթե մենք խոսում ենք իրավական դաշտում կամ քաղաքականության մշակման համատեքստում, բնական է, որ սկզբնական շրջանում, այդ աղետալի իրադարձություններից սկսած՝ մեր հայրենակիցները հայտնվել էին ՀՀ բնակիչներից շատ ավելի տարբեր իրավիճակում ու կարգավիճակում և, բնականաբար, պետք է այդպես էլ լիներ իրենց նկատմամբ մշակված քաղաքականությունը, որն իրականացվում է մինչև օրս։ Հասկանալի է, որ հետագա փուլերը պետք է տանեն այնպիսի գործողությունների և օրենքների ընդունման և միջոցառումների իրականացման, որոնք ժամանակի ընթացքում, իմ անձնական կարծիքով, բերելու են բոլորին մի հարթություն»,- ասել է նա։

Նարազրեթյանն ընդգծել է, որ արտոնությունների տրամադրումն անհրաժեշտ է որպես ժամանակավոր գործիք՝ վերացնելու այդ տարբերությունները, մեղմելու Արցախից տեղահանվածների առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև հնարավորություն ընձեռելու նրանց արագ ինտեգրվել Հայաստանի հասարակությանը։

Սեպտեմբերի 19-20-ն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը գերազանցել էր 100 հազարը։ Արցախից տեղահանվածները մի քանի բողոքի ակցիաներ էին անցկացրել Երևանում, այդ թվում՝ մարտի 1-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի մոտ՝ ընդդեմ Արցախի բնակիչներին բնակարանով ապահովելու Հայաստանի կառավարության նախագծի, որի մասին փետրվարի 28-ին հայտարարել էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

telegram
Tags: АрменияИнтервью Armenia TodayЭксклюзивաշխատանքով ապահովումԱրցախԲռնի տեղահանվածներզբաղվածությունՀայաստանՀայաստանի արհմիությունների կոնֆեդերացիաՏիրուհի Նազարեթյան

Հարակից հրապարակումներ

«Ուժեղ Հայաստան»-ը խոստանում է աղքատներին ազատել լույսի և ջրի վարձավճարներից

«Ուժեղ Հայաստան»-ը խոստանում է աղքատներին ազատել լույսի և ջրի վարձավճարներից

04 Հունիս 2026 23:40

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը նախընտրական բանավեճի ժամանակ ներկայացրել է քաղաքական ուժի...

Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

04 Հունիս 2026 18:15

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով խորհրդական, Արգենտինայում և ՌԴ-ում ԱՄՆ նախկին փոխհյուպատոս Միքայել Դարբինյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին»...

СМИ узнали о планах властей Армении прекратить программу помощи арцахцам

Կառավարությունը կների արցախցիների մի շարք վարկային պարտավորություններ

04 Հունիս 2026 16:45

Կառավարությունը որոշել է մի շարք վարկային պարտավորություններից ազատել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին, համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 27-ին։ Խոսքն այն...

ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 4-ին ՀՀ-ում հոսանքի պլանային ընդհատումների մասին

04 Հունիս 2026 08:33

Հունիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 4-ին

04 Հունիս 2026 07:36

Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 4-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար...

«Մոլորեցնող տեղեկություն», «հակասահմանադրական է»․ արցախցիներին մերժել են ընտրել

«Մոլորեցնող տեղեկություն», «հակասահմանադրական է»․ արցախցիներին մերժել են ընտրել

03 Հունիս 2026 17:15

ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն «մոլորեցնող» է անվանել այն տեղեկությունները, թե «070» անձնագրով արցախից տեղահանված հայրենակիցները կարող...

Load More
Xosum
  • Լուրեր
Փաշինյանի կարծիքով Հայաստանում քաղբանտարկյալներ չկան

Փաշինյանի կարծիքով Հայաստանում քաղբանտարկյալներ չկան

05 Հունիս 2026 00:51
Շարունակվում է քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը (ուղիղ)

Շարունակվում է քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը (ուղիղ)

05 Հունիս 2026 00:35
«Ուժեղ Հայաստան»-ը խոստանում է աղքատներին ազատել լույսի և ջրի վարձավճարներից

«Ուժեղ Հայաստան»-ը խոստանում է աղքատներին ազատել լույսի և ջրի վարձավճարներից

04 Հունիս 2026 23:40
Մեզ այնպիսի Հայաստան է պետք, որտեղ Փաշինյանը թղթի վրա չի գրի՝ ով ինչքան է նստելու

Մեզ այնպիսի Հայաստան է պետք, որտեղ Փաշինյանը թղթի վրա չի գրի՝ ով ինչքան է նստելու

04 Հունիս 2026 22:51
Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)

Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)

04 Հունիս 2026 21:53
Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3350-ը

Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3526-ի

04 Հունիս 2026 21:35
Царукян обвинил власти во лжи о достижении мира и требованиях Азербайджана

Ծառուկյանն իշխանություններին մեղադրել է Ադրբեջանի պահանջները բավարարելու մեջ

04 Հունիս 2026 21:08
Չկա Նիկոլ, չկա պատերազմ, կա Հայաստան․ Քոչարյանը՝ Սևանում

Չկա Նիկոլ, չկա պատերազմ, կա Հայաստան․ Քոչարյանը՝ Սևանում

04 Հունիս 2026 20:26
Минобороны Армении сообщило о смерти военнослужащего в воинской части

ՊՆ-ն մեկնաբանել է ՀՀ ժամանողներին վարժական հավաքների ծանուցագրերի հանձնումը

04 Հունիս 2026 20:08
Կարող էին դեկտեմբերի 30-ին նման որոշում կայացնել, բայց հիմա են արել. Բագրատ Սրբազան

Կարող էին դեկտեմբերի 30-ին նման որոշում կայացնել, բայց հիմա են արել. Բագրատ Սրբազան

04 Հունիս 2026 19:22
Вице-премьер РФ пригрозил Армении пошлинами и ростом цен на газ при курсе на ЕС

ԵԱՏՄ-ն մինչև դեկտեմբեր կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցությունը սառեցնելու հարցը․ Օվերչուկ

04 Հունիս 2026 18:39
Վախի մթնոլորտ է, մեքենաս հրդեհելն իրենց վերջնական նպատակն էր․ Ալեքսանյան

Վախի մթնոլորտ է, մեքենաս հրդեհելն իրենց վերջնական նպատակն էր․ Ալեքսանյան

04 Հունիս 2026 18:31
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում (ուղիղ)

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում (ուղիղ)

04 Հունիս 2026 18:28
ԲՀԿ-ի հանրահավաքն Ազատության հրապարակում (ուղիղ)

ԲՀԿ-ի հանրահավաքն Ազատության հրապարակում (ուղիղ)

04 Հունիս 2026 18:20
Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

04 Հունիս 2026 18:15
Դատարանը 2 ամսով երկարաձգել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը

Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով

04 Հունիս 2026 18:13
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչին վերագրվող գործով 25 անձ է ձերբակալվել

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչին վերագրվող գործով 25 անձ է ձերբակալվել

04 Հունիս 2026 18:02
«Велосипеда не было» — Захарова отвергла связь отношений РФ и Армении с выборами

ՌԴ-ն ՀՀ նախընտրական արշավի հետ կապված քայլեր չի ձեռնարկել. Զախարովա

04 Հունիս 2026 17:42
СМИ узнали о планах властей Армении прекратить программу помощи арцахцам

Կառավարությունը կների արցախցիների մի շարք վարկային պարտավորություններ

04 Հունիս 2026 16:45
«Սրբազան պայքարի» գործով դատական նիստը (ուղիղ)

«Սրբազան պայքարի» գործով դատական նիստը (ուղիղ)

04 Հունիս 2026 16:20
ЦБ Армении: курсы валют на 12 января

Տարադրամի փոխարժեքը հունիսի 4-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

04 Հունիս 2026 16:00
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել կարանտինային մեկուսարաններից. ԶԼՄ

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել կարանտինային մեկուսարաններից. ԶԼՄ

04 Հունիս 2026 15:23
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ն չի ցանկանում վերսկսել մարտական գործողություններն Իրանի դեմ. ԶԼՄ

04 Հունիս 2026 15:10
Եթե Փաշինյանն ինձ լսեր, պատերազմը կանգ կառներ Ֆիզուլիում․ Կարապետյան

Նախընտրական զառանցանք են տարածում իմ մասին․ Կարապետյան

04 Հունիս 2026 15:01
TRIPP-ի իրականացումը կասկածի տակ է մասնակիցների տնտեսական հետաքրքրության բացակայության պատճառով․ փորձագետ

ԱՄՆ-ից հավանություն են տվել TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծմանը

04 Հունիս 2026 14:53
Հիացած եմ մեր ուժեղ, հետաքրքիր կին լրագրողներով․ Սամվել Կարապետյան

Հիացած եմ մեր ուժեղ, հետաքրքիր կին լրագրողներով․ Սամվել Կարապետյան

04 Հունիս 2026 14:52
Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

Իրավապահները ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմնակիցներին

04 Հունիս 2026 14:50
Уроженца Арцаха

ՄԻԵԴ է ներկայացվել արցախցիների շուրջ 600 դիմում՝ գույքային հարցերով. Բեգլարյան

04 Հունիս 2026 14:43
ԵՄ-ն շուրջ 50 մլն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին

ԵՄ-ն շուրջ 50 մլն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին

04 Հունիս 2026 14:32
ՌԴ-ից ՀՀ եկողներին սպառնում են վարժական հավաքով․ Մանուկյան

ՌԴ-ից ՀՀ եկողներին սպառնում են վարժական հավաքով․ Մանուկյան

04 Հունիս 2026 14:20
Փաշինյանի կարծիքով Հայաստանում քաղբանտարկյալներ չկան
Քաղաքականություն

Փաշինյանի կարծիքով Հայաստանում քաղբանտարկյալներ չկան

05 Հունիս 2026 00:51

Նախընտրական բանավեճերի ժամանակ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, կրկին սպառնացել է...

Read moreDetails
Շարունակվում է քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը (ուղիղ)
Քաղաքականություն

Շարունակվում է քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը (ուղիղ)

05 Հունիս 2026 00:35

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ