Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:23

Բաքվի բանտում գերություն մեջ եղած Լապշինը՝ Արցախի նախկին ղեկավարների մասնակցությամբ բեմադրված լուսանկարների մասին

Բաքվի բանտում գերություն մեջ եղած Լապշինը՝ Արցախի նախկին ղեկավարների մասնակցությամբ բեմադրված լուսանկարների մասին

Բլոգեր և ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը մեկնաբանել է ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին ղեկավարների լուսանկարների հրապարակումը:

Լապշինը պատմել է, թե ինչպես էին Բաքվի բանտում իրեն լուսանկարում, որպեսզի աշխարհին իրողություններին չհամապատասխանող այլ պայմաններ ցույց տան։ Իսկ իրականում, Լապշինի խոսքով, պայմաններն այլ էին։

Նա նշել է, որ լուսանկարները չեն արվել իրական խցերում։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ գերիներին խնդրում են ժպտալ՝ զբոսանքներից զրկելու սպառնալիքների ներքո:

«Հայաստանի բնակիչները բացարձակապես չեն հասկանում, թե ինչ երկիր է Ադրբեջանը, ովքեր են ադրբեջանցիները և ինչպիսին է Ալիևի ռեժիմը։ Ադրբեջանցիները տարածել են «երջանիկ» հայ գերիների լուսանկարներ, որոնց թվում Արայիկ Հարությունյանն է, Դավիթ Բաբայանը և այլք։ Ցույց են տալիս, թե նրանք, իբր, գրադարանում գրքեր են կարդում, հեռուստացույց են դիտում, խցում ջեռուցման մարտկոցներ կան, նրանց մոտ ամեն ինչ լավ է, նման է հանգստավայրի։ Դրանք բեմադրված լուսանկարներ են։ Ինձ Քուրդահան բանտում էին պահում, իսկ լուսանկարվելու համար տանում էին գրադարան։ Ադրբեջանցիներն ինձ գիրք տվեցին, ասացին՝ ժպտա, այլապես կզրկեն բանտի բակում զբոսնելուց։ Հետո ինձնից գիրքը վերցրին ու տարան կեղտոտ ու գարշահոտ խուց»,- Facebook-ում գրել է Լապշինը։

Նրա խոսքով՝ իրական խցերում ջեռուցում և հարմարություններ չկան, և դատապարտյալները ձմռանը սառում են:

«Սովորական խցերում ջեռուցում չկա, դատապարտյալները ձմռանը սառում են, քնում խորհրդային պատռված վերմակների տակ՝ հագնելով իրենց վրա եղած բոլոր հագուստները։ Այնտեղ հեռուստացույցներ չկան»,- գրել է նա։

Նա հավելել է, որ Հայաստանում լավ չեն պատկերացնում, թե իրականում ինչ է կատարվում Ադրբեջանում։

Ադրբեջանական լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները տարածել էին բանտում գտնվող Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ՊԲ նախկին նախարար Լևոն Մնացականյանի և Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի լուսանկարները:

2023-ի սեպտեմբերի 30-ին հայտնել էինք, որ Ադրբեջանում կալանավորվել են Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը և Արցախի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, որոնք ավելի վաղ գերեվարվել էին Բաքվի կողմից։ Դավիթ Բաբայանը գերեվարվել էր սեպտեմբերի 30-ին, իսկ Լևոն Մնացականյանը՝ սեպտեմբերի 29-ին։ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը՝ ՀՀ պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրը, ևս սեպտեմբերի 29-ին էր գերեվարվել։ Սեպտեմբերի 28-ին գերեվարվել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

2023-ի հոկտեմբերի 3-ին հայտնի էր դարձել Արցախի երեք նախկին նախագահների և ԱԺ նախագահի գերեվարման մասին, որոնց Ադրեջանն ավելի ուշ՝ հոկտեմբերի 5-ին, ձերբակալել էր։ Նույն օրը հայտնի էր դարձել, որ Բաքվի դատարանը չորս ամսով կալանավորել է Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+