Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:53

Արցախի Մարտունիում տեղի է ունեցել «Մունք» տեխնոդպրոցի բացումը

Արցախի Մարտունիում տեղի է ունեցել «Մունք» տեխնոդպրոցի բացումը

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը Facebook-յան իր էջում հայտնել է, որ Արցախի Մարտունու շրջանի Հաղորտի համայնքում իր աշխատանքներն է սկսել «Մունք» տեխնոդպրոցը։

««Մունք» տեխնոդպրոցը՝ Հաղորտիի զարգացման գլխավոր խթան ու օրինակելի մոդել շատերի համար…

Երեկ Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում տոն էր ու պատմական օր, քանի որ մեկնարկ տրվեց «Մունք» տեխնոդպրոցի աշխատանքներին:

Այս խորհրդանշական անուն կրող դպրոցը բավականին լավ մոդել է ոչ միայն տեխնոլոգիական, այլ նաև համայնքային ու ազգային կրթության և զարգացման ծրագրերի համար, որտեղ տրվող գիտելիքներն ու հմտությունները նպատակ ունեն նպաստել անձի, համայնքի ու պետության կայուն զարգացմանն ու զորացմանը: Դպրոցի կերտման ու կայացման հիմքում կրկին նախաձեռնող, ստեղծարար ու սրտացավ մարդիկ են, տվյալ դեպքում՝ «Ես» կրթական հիմնադրամի տնօրեն ու տեխնոդպրոցի հիմնադիր Աշոտ Ավետիսյանը և Հաղորտի համայնքի ղեկավար Նվեր Մարտիրոսյանի գլխավորությամբ, ովքեր թիմային ոգով ու ազգային նպատակներով մեկնարկել են այս գործը և դեռ շատ մեծ հաջողություններ կարձանագրեն, իսկ նրանց շուրջ արդեն պայծառ պատանիների մի խումբ է հավաքվել:

Ուրախ եմ, որ Արցախի կառավարությունը այս ծրագրի գլխավոր աջակիցներից է՝ reArmenia հարթակի, Ավրորա մարդասիրական նախաձեռնությունների և հարյուրավոր մեծ ու փոքր աջակից կազմակերպությունների ու անձանց հետ միասին», — հայտնում է Արցախի կառավարության ղեկավարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+