Փետրվարի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում կատարվել է 303 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 133 դեպք, այդ թվում՝ երեխաներ։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից և նշում, որ արձանագրվել է մահվան 2 դեպք, իսկ տացիոնար բուժվողների թիվը 54 է։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 6045 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1879 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 23 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







