Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+7°
  • Սևան+2°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 19:02

Դավիթ Բաբայանը հարցազրույց է տվել արաբական լրատվամիջոցին

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հարցազրույց է տվել պ.գ.դ. Ջավադ ալ-Բայդանիին` արաբական Аlmothaqaf.com տեղեկատվական-վերլուծական կայքի համար։

Հարցին, թե ի՞նչ կարգավիճակ ունի հետպատերազմյան Ղարաբաղը և ինչպիսի՞ կարգավիճակի ամրապնդմանն են ուղղված լինելու ԼՂՀ իշխանությունների ջանքերը, Բաբայանը պատասխանել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների կողմից սանձազերծված Ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո Ղարաբաղի կարգավիճակը էապես չի փոխվել: Ագրեսիայի նպատակն Արցախի Հանրապետության, նրա ժողովրդի և պետականության ամբողջական ոչնչացումն էր։

Բաբայանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բավական լայն կապեր ունի բազմաթիվ երկրների հետ: Պետական ​​մակարդակով մեզ ճանաչել են Աբխազիան, Մերձդնեստրը, Հարավային Օսիայի և Ամերիկայի ու Ավստրալիայի մի շարք նահանգներ, Ամերիկայի և Եվրոպայի քաղաքներ ու քաղաքապետարաններ: Տարբեր երկրների հետ  փոխհարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը նպաստում է նաև հայկական Սփյուռքը, որը մեր երկիրը այլ պետությունների հետ կապող ինքնատիպ կամուրջ է։  Արցախի Հանրապետությունն նաև ունի ներկայացուցչություններ արտերկրում:

Նախարարը նշել է, որ Ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո Արցախում տեղակայվեցին ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք տարածաշրջանում կայունության և խաղաղության, ինչպես նաև Արցախի Հանրապետության անվտանգության հիմնական երաշխավորներից մեկն են: Մենք բարձր ենք գնահատում նրանց այս դերը, ինչպես նաև ռուս խաղաղապահների ներդրումը մեր երկրի վերակառուցման և հետկոնֆլիկտային վերականգնման գործընթացում: Մենք անմիջական, բավականին սերտ և եղբայրական հարաբերություններ ունենք ռուս խաղաղապահների հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+