Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+9°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:48
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել 2 րոպե առաջ

Արցախը նոր շնչով պիտի ապրի. Մանե Թանդիլյան

«Ապրելու Արցախ» հիմնադրամի համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի և «Ավրորա մարդասիրական» ու «Ապագա հայկականը» նախաձեռնությունների համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ այցելեցինք Արցախի Դահրավ գյուղ՝ ծանոթանալու «100 տուն Արցախում» ծրագրի շրջանակում կառուցվող նոր բնակավայրի շինարարական աշխատանքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

«Նոր գյուղում կբնակվեն և Արցախը նորից կապրեցնեն 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի տարբեր շրջաններից տեղահանված մեր հայրենակիցները։

Շրջայցի ժամանակ հյուրընկալվեցինք նաև Խնածախ համայնք՝ Պետրոսովների ընտանիքի «Ավրորան՝ Արցախին» նախագծի շրջանակում նոր կառուցված հացաբուլկեղենի արտադրամաս, այցելեցինք Ստեփանակերտի Ուշուի ֆեդերացիա և «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն», որտեղ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության ու «Ավրորան՝ Արցախին» նախաձեռնության օժանդակությամբ մի շարք ծրագրեր են իրականացվել։ Շուտով կենտրոնը կբացի իր դռները՝ ամբողջությամբ վերանորոգված, համապատասխան սարքավորումներով և տեխնիկայով հագեցած սենյակներով։

Արցախը մենակ չի։

Արցախը նոր շնչով պիտի ապրի։

Արցախը բոլորիս կարիքն ունի, ճիշտ այնպես, ինչպես և մենք` իրենը»,- գրել է Թանդիլյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+