Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+9°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:44
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել 58 րոպե առաջ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը եռօրյա այցով գտնվում էր Արցախում

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ապրիլի 29-ին եռօրյա այցով մեկնել էր Արցախ։ Նույն օրը ՀՅԴ Արցախի կառույց անդամների հետ տեղի ունեցած ընկերային հանդիպմանը քննարկվել է Արցախում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը, առկա մարտահրավերները, Արցախի և Հայաստանի ներքաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրները։ Այս մասին տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի բաժնից։

Արցախի երիտասարդների հետ կայացած հանդիպմանը Հակոբ Տեր-Խաչատուրյանը ներկայացրել է Հայ դատի ուղղությամբ տարվող աշխատանքները, ներկա ժամանակաշրջանի առաջնահերթություններն ու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ ջանքերը, պատասխանել երիտասարդների հարցերին։

Ապրիլի 30-ին ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի միջև:

Նախագահների հետ կայացած համատեղ հանդիպմանը քննարկվել են պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու նոր մարտահրավերների հաղթահարմանը միտված համայն հայության ներուժի կենտրոնացման նախաձեռնությունները: Մտքեր են փոխանակվել նաև արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական ու սոցիալական խնդիրների շուրջ:

Հանդիպմանը մասնակցել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է նաև Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին․ քննարկվել են արտաքին ճակատում տարվող աշխատանքները և այդ ուղղությամբ ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցների և Հայ դատի գրասենյակների հետ համադրված գործողությունների իրականացումը։

Նույն օրը Հակոբ Տեր-Խաչատուրյանն ու Դավիթ Իշխանյանը հանդիպել են Արցախի խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժերի ղեկավարների՝ «Արցախի Ժողովրդավարական Կուսակցության» նախագահ Աշոտ Ղուլյանի և «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Մայիսի 1-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ մասնակցել է Ստեփանակերտի Յուրի Պողոսյանի անվան N6 դպրոցում կազմակերպված ՀՅԴ պատանեկան վերջին ճամբարի փակման արարողությանը: Իր ելույթում Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշել է, որ թեև պատանիները ճաշակել են պատերազմի բոլոր դառնությունները, բայց այդ ողբերգությունը ոչ թե պետք է հուսահատեցնի և սերմանի պարտվողական հոգեբանություն, այլ վերածվի հավելյալ վճռականության՝ կերտելու հայության մեծ երազանքը:

Ավարտելով հանդիպումները՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի անդամների հետ ամփոփել է այցի արդյունքներն ու նոր մարտահրավերներին դիմակայելուն միտված անելիքները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+