Այս պահին սեղանի վրա որևէ փաստաթուղթ, որևէ առաջարկ չկա: Դա նշանակում է, որ սեղանի վրա չկան նաև «Մադրիդյան առաջարկները»: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
Ըստ նրա՝ քանի որ չկան այդ առաջարկները, նաև քննարկելու անհրաժեշտություն չկա և գործընթացն առաջ տանելու համար պետք են նոր առաջարկներ, նոր մոտեցումներ:
«Հիմա ավելի շատ արդիական է մեր տարածաշրջանի կայունության ապահովումը, ռիսկերի նվազեցումը, զինադադարի միջազգային մեխանիզմների կիրառումը և այլն: Այսինքն` սկզբից պետք է ստեղծվի նորմալ մթնոլորտ, պետք է փակվեն ռազմական հեռանկարները, որը թույլ կտա արդեն բովանդակային ինչ-որ քննարկումներ սկսել»,- ասել է Արցախի ԱԳ նախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







