Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 09:13

Թուրքիայի ՊՆ․ մենք ԼՂ հակամարտության կողմ ենք

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուս Աքարը հայտարարել է, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կողմ է՝ բացատրելով դա նրանով, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ազգ՝ երկու պետություն են։ Այս մասին նա ասել է Anadolu-ի ուղիղ եթերում՝ պատասխանելով լրագրողի՝ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրման մասին հարցին։

«Ադրբեջանի թուրքը մեր հարազատ եղբայրն է։ Այդ պատճառով մենք մեկ ազգ՝ երկու պետություն ենք։ Դրանում թող ոչ ոք չկասկածի։ Այդ պատճառով էլ մենք, իհարկե, այստեղ կողմ ենք։ Իրավունքի կողմ ենք, օրենքի կողմ ենք, եղբոր և եղբայրության կողմ ենք»,- մասնավորապես ասել է Աքարը։

Հուլիսի 12-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հակահայկական հայտարարություն էր արել՝ հայ-ադրեբջանական սահմանին սկսած մարտերի վերաբերյալ։ Թուրքիան նշել էր, որ Ադրբեջանի կողքին է վերջինիս «տարածքային ամբողջականության» պաշտպանության հարցում։ Ավելի ուշ Աքարն ասել էր, որ Հայաստանը «անպայման պետք է վճարի» հայ-ադրբեջանական բախումների և ադրբեջանցի զոհված զինծառայողների համար։ Հակահայկական հայտարարություններն այսքանով չեն սահամանափակվել, տարբեր մակարդակներով Թուրքիան շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի հասցեին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+