Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանը, հայտնում է Caucasus Heritage Watch-ը։
Ըստ կազմակերպության՝ արբանյակային լուսանկարներին հղում անելով՝ Ստեփանակերտի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Զանգակատունը ոչնչացվել է 2025 թվականի հուլիսի 14-ից մինչև 2026 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում։
Հուշարձանը բացվել էր 2015 թվականին։ Սպիտակ մարմարից կառուցված զանգակատունը ներառում էր մասունքարան՝ Դեր Զորից բերված մարդկային աճյուններով։
Մայիսի 4-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ֆոնին, տեղի էին ունեցել ակցիաներ՝ եվրոպացի առաջնորդներին ուղղված կոչերով՝ աջակցել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը, պաշտպանել Արցախի հայկական ժառանգությունը և տեր կանգնել բռնի տեղահանված արցախցիների իրավունքներին։






































