Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները մայիսի 17-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4,283-ի, հիվանդներից 1,791-ն արդեն բուժվել է, մահացել է 55 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 683 դեպք, մահացել է 12 մարդ, հիվանդներից 419-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 3,138 դեպք, 36 մարդ մահացել է, 1,944-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 148,067 դեպք, ապաքինվել է՝ 108,137-ը, գրանցվել է մահվան 4,096 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 118,392-ի, ապաքինվել է 93,147 մարդ, արձանագրվել է 6,937 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 272,043-ի, ապաքինվել է 63,166 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 2,537 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







