Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու 101 նոր դեպք է հայտնաբերվել, բուժվել է 53, մահացել` 1 մարդ, հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով օպերատիվ շտաբը:
Տեղեկատվության համաձայն՝ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 2 980 դեպք, բուժվել է 1 886, մահացել` 36 մարդ: Ներկայումս հատուկ ռեժիմի հիվանդանոցներում շարունակվում է 1 058 անձանց բուժումը, որոնցից 37-ի վիճակը գնահատվում է ծանր, 47-ի վիճակը` միջին ծանրության, իսկ մնացածներն իրենց նորմալ են զգում:
Անցած ժամանակահատվածում Ադրբեջանում կորոնավիրուսին հայտնաբերելու համար անցկացվել է 220 363 թեստավորում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







