Թուրքիայում կորոնավիրուսով 101.715 հիվանդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարին։
Աղբյուրի համաձայն՝ վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսից 58 մահվան ելքեր, կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվը հասել է 3952-ի:
Թուրքիայում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսի 143.114 դեպք։
Անցած օրվա ընթացքում կատարվել է COVID-19-ի առկայության 33.332 թեստավորու, 1639 թեստերը դրական արդյունք են տվել։ Ընդամենը համաճարակի սկսվելուց ի վեր երկրում անցկացվել է շուրջ 1,5 մլն թեստավորում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







