Բաքուն պատրաստ է Երևանի հետ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով հայաստանցի և ադրբեջանցի պահվող անձանց փոխանակմանը։ Ինչպես հաղորդում է «Интерфакс-Азербайджан»-ը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Մենք նախկինի պես հավատարիմ ենք Հայաստանի հետ պահված անձանց փոխանակման դիրքորոշմանը ՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Դա հատկապես արդիական է համաճարակի ներկա պայմաններում։ Ցավոք, մենք այդ հարցում Հայաստանից կառուցողականությունը չենք տեսնում։ Մենք մեր կողմից պատրաստ ենք դրան», — գործակալության փոխանցմամբ ասել է Հաջիևը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







