Թուրքիայում ընդհանուր առմամբ կորոնավիրուսային վարակով 98.889 հիվանդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից։ Այս մասին հայտնում է «Անադոլու
Աղբյուրի համաձայն՝ վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսից մահվան 53 դեպք, կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվը հասել է 3894-ի:
Թուրքիայում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսի 141,475 դեպք։
Անցած օրվա ընթացքում կատարվել է COVID-19-ի առկայության 37.351 թեստ, 1704 թեստերը դրական արդյունք են տվել։ Ընդամենը համաճարակի սկսվելուց ի վեր երկրում անցկացվել է ավելի քան 1,4 մլն թեստավորում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







