Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու 5 նոր դեպք է հայտնաբերվել։ Թարմացված տեղեկատվությունը հասանելի է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ վեբ-կայքում՝ stopcov.ge, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 647 դեպք։ Ապաքինվել է ևս 23 հիվանդ, ընդհանուր առմամբ ապաքինվել է 372 մարդ։
Արտասահմանից Վրաստան են տեղափոխվել երեք քաղաքացիներ՝ բուժման նպատակով։
Կորոնավիրուսից երկրում մահացել է 11 հիվանդ։
Կարանտինում մնում է 4373 մարդ, բժիշկների հսկողության տակ գտնվող հիվանդանոցներում՝ 386:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







