Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները մայիսի 13-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3,538-ի, հիվանդներից 1,430-ն արդեն բուժվել է, մահացել է 47 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 642 դեպք, մահացել է 11 մարդ, հիվանդներից 349-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 2,693 դեպք, 33 մարդ մահացել է, 1,680-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 141,475 դեպք, ապաքինվել է՝ 98,889-ը, գրանցվել է մահվան 3,894 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 110,767-ի, ապաքինվել է 88,357 մարդ, արձանագրվել է 6,733 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 232,243-ի, ապաքինվել է 43,512 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 2,116 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







