Վրաստանում կորոնավիրուսի միայն 1 նոր դեպք է գրանցվել։ Թարմացված տեղեկատվությունը հասանելի է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ վեբ-կայքում՝ stopcov.ge, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 639 դեպք։ Ապաքինվել է ևս 8 հիվանդ, ընդհանուր առմամբ ապաքինվել է 349 մարդ։
Արտասահմանից Վրաստան են տեղափոխվել երեք քաղաքացիներ՝ բուժման նպատակով։
Կորոնավիրուսից երկրում մահացել է 11 հիվանդ։ Կարանտինում մնում է 4769 մարդ, 414 մարդ՝ բժիշկների հսկողության տակ գտնվող հիվանդանոցներում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







