Ադրբեջանի 4 քաղաքացի, այդ թվում՝ մեկ զինծառայող, մեղադրվում է պետական դավաճանության մեջ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նրանք մեղադրվում են լրտեսության մեջ՝ օտարերկրյա հետախուզական ծառայության ներկայացուցիչներին օգնելու միջոցով դավաճանության մեղադրանքով։ Նշվում է, որ մեղադրյալներից մեկը ձերբակալվել է Հորդանանում, մյուսը՝ Թուրքիայում, որոնց բերման են ենթարկել Ադրբեջան։






































