Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն հասել է 109 286-ի, մահվան ելքերինը՝ 6685-ի, արձանագրվել է ապաքինման 87422 դեպք: Այս մասին երկուշաբթի հայտնել է Իրանի Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիյանուշ Ջահանպուրը, փոխանցում է IRNA գործակալությունը։
«Վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու 1683 նոր դեպք է հայտնաբերվել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 109 286-ի»,-ասել է Ջահանպուրը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ վերջին մեկ օրում, ցավոք, մահացել է 45 մարդ՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ Իրանում մահացել է արդեն 6685 մարդ:
Ջահանպուրի խոսքով՝ վարակվածների շրջանում ապաքինման 87422 դեպք է արձանագրվել: «Կորոնավիրուսով 2703 հիվանդ գտնվում է ծանր վիճակում», — ասել է Ջահանպուրը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







