Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները մայիսի 10-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3,175-ի, հիվանդներից 1,267-ն արդեն բուժվել է, մահացել է 44 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 626 դեպք, մահացել է 10 մարդ, հիվանդներից 297-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 2,422 դեպք, 31 մարդ մահացել է, 1,620-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 137,115 դեպք, ապաքինվել է՝ 89,480 -ը, գրանցվել է մահվան 3,739 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 106,220-ի, ապաքինվել է 85,064 մարդ, արձանագրվել է 6,589 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 198,676-ի, ապաքինվել է 31,916 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 1,827 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







