Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները մայիսի 9-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3,029-ի, հիվանդներից 1,218-ն արդեն բուժվել է, մահացել է 43 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 623 դեպք, մահացել է 10 մարդ, հիվանդներից 288-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 2,279 դեպք, 28 մարդ մահացել է, 1,576-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 135,569 դեպք, ապաքինվել է՝ 86,396-ը, գրանցվել է մահվան 3,689 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 104,691-ի, ապաքինվել է 83,837 մարդ, արձանագրվել է 6,541 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 187,859-ի, ապաքինվել է 26,608 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 1,723 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







