Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Թուրքիան անհապաղ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնում վերջնական ստորագրություններ դեռևս չեն դրվել, և Թուրքիան հաջորդ տարվա առաջին կեսին ակնկալում է խաղաղության պայմանագրի ստորագրում։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







