Այսօր Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու 77 նոր դեպք է հայտնաբերվել, բուժվել է 15 մարդ, հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով օպերատիվ շտաբը:
Այսօրվա դրությամբ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 2 204 դեպք, բուժվել է 1 551, մահացել՝ 28 մարդ:
Ներկայում հատուկ ռեժիմի հիվանդանոցներում շարունակվում է 625 անձանց բուժումը, որոնցից 25-ի վիճակը գնահատվում է ծանր, 33-ի վիճակը՝ միջին ծանրության, իսկ մնացածներն իրենց նորմալ են զգում:
Անցած ժամանակահատվածում անցկացվել է 175 910 թեստավորում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







