Թուրքիայում ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցներից ընդհանուր առմամբ 78.202 կորոնավիրուսային վարակով հիվանդ։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարին։
Աղբյուրի համաձայն՝ վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսով 64 հիվանդ է մահացել, COVID-19-ի զոհերի ընդհանուր թիվը հասել է 3.584-ի: Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 131.744 է:
Անցած մեկ օրում երկրում անցկացվել է կորոնավիրուսի 30.303 թեստավորում, 2.253 թեստերի արդյունքները դրական են եղել: Համաճարակի բռնկման սկզբից Թուրքիայում անցկացվել է ավելի քան 1,23 մլն թեստավորում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







