Իրանը «մեզ համոզում է ավելի ակտիվորեն օգտագործել» Ռուսաստանի և Իրանի միջով անցնող լոգիստիկ ուղին, Белта-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպմանը:
«Ռուսաստան, Հայաստան, Իրան և Պարսից ծոց։ Համոզում են։ Հենց դա է մեզ անհրաժեշտ առաջին հերթին»,- ընդգծել է նա:
Լոււկաշենկոն նաև ասել է, որ Մինսկը ողջունում է Թեհրանի ներգրավվածությունն ու մասնակցությունը ԵՏՄ առևտրատնտեսական գործընթացներում: Ըստ Բելառուսի նախագահը՝ դա մեծ ներդրում է Իրանի և ԵՏՄ-ի միջև ռազմավարական գործընկերության ձևավորման հիմքի վրա, ինչը կծառայի բոլոր անդամ երկրների տնտեսական ամրապնդմանը:
Փեզեշքիանը Բելառուս էր մեկնել Հայաստան այցից հետո:






































