Մինչ այժմ Թուրքիայում կորոնավիրուսից ապաքինվել և հիվանդանոցներից դուրս են գրվել, ընդհանուր առմամբ, 73 285 հիվանդներ։ Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը։
Վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսից ևս 59 մահվան ելքով դեպք, զոհվածների ընդհանուր թիվը հասել է 3 520-ի:
24 ժամվա ընթացքում գրանցվել է վարակի ևս 1 832 նոր դեպք, իսկ կորոնավիրուսային վարակի գրանցված դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 129 491։
Անցած օրվա ընթացքում կատարվել է COVID-19-ի առկայության 33 283 թեստ, իսկ հիվանդության բռնկման սկզբից անցկացվել է 1 204 421 վերլուծություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







