Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի ևս 11 դեպք։ Թարմացված տեղեկատվությունը հասանելի է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ վեբ-կայքում stopcov.ge, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ այսօր Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 604-ի, այդ թվում կա՝ 240 առողջացած հիվանդ։
Երեք քաղաքացու տեղափոխել են Վրաստան՝ արտասահմանից՝ բուժվելու նպատակով, 9 քաղաքացի մահացել է, 4887 քաղաքացի գտնվում է կարանտինի, իսկ 500-ը՝ ստացիոնար հսկողության տակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







