Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները մայիսի 5-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2,507-ի, հիվանդներից 1,071-ն արդեն բուժվել է, մահացել է 39 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 593 դեպք, մահացել է 9 մարդ, հիվանդներից 223-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1,984 դեպք, 26 մարդ մահացել է, 1,480-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 127,659 դեպք, ապաքինվել է՝ 68,166-ը, գրանցվել է մահվան 3,461 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 98,647-ի, ապաքինվել է 79,379 մարդ, արձանագրվել է 6,277 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 145,268-ի, ապաքինվել է 18,095 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 1,356 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







