Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Հաթամին հայտարարել է, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի 90 տոկոսը, որոնք պահանջվում են երկրի պաշտպանունակությունն ապահովելու համար, արտադրվում է Իսլամական Հանրապետության ներսում: Զենքի ինքնապահովման նման բարձր մակարդակը ռազմական գերատեսչության ղեկավարն անվանել Է Իրանի հսկայական ձեռքբերում, այսօր՝ փետրվարի 19-ին, հաղորդում է Mehr գործակալությունը:
«Իրանի ռազմական նշանակության արտադրանքի 90 տոկոսը արտադրվում է հայրենական պաշտպանական արդյունաբերության կողմից»,- հայտնել Է Խաթամին: Իրանի պաշտպանական հնարավորությունները իսլամական հեղափոխության հաղթանակից հետո (1979 թվականին) ոչ մի համեմատության մեջ չեն մտնում նախահեղափոխական շրջանում երկրի հնարավորությունների հետ»:
Ամիր Հաթամին հայտարարել է, որ Իսլամական հեղափոխությունից առաջ, Իրանում արտադրվում էր 31 անուն ռազմական արտադրանք, սակայն ներկայումս, իրանցի մասնագետների կողմից արտադրվում է 770 անուն ռազմական արտադրանք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







