Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները մայիսի 3-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2,273-ի, հիվանդներից 1,010-ն արդեն բուժվել է, մահացել է 33 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 582 դեպք, մահացել է 8 մարդ, հիվանդներից 207-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1,894 դեպք, 25 մարդ մահացել է, 1,411-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 124,375 դեպք, ապաքինվել է՝ 58,259-ը, գրանցվել է մահվան 3,336 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 96,448-ի, ապաքինվել է 77,350 մարդ, արձանագրվել է 6,156 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 124,054-ի, ապաքինվել է 15,013 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 1,222 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







