Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները մայիսի 1-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2,066-ի, հիվանդներից 929-ն արդեն բուժվել է, մահացել է 32 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 539 դեպք, մահացել է 6 մարդ, հիվանդներից 184-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1,804 դեպք, 24 մարդ մահացել է, 1,325-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 120,204 դեպք, ապաքինվել է՝ 48,886-ը, գրանցվել է մահվան 3,174 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 94,640-ի, ապաքինվել է 75,103 մարդ, արձանագրվել է 6,028 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 106,498-ի, ապաքինվել է 11,619 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 1,073 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







